Ժամանում

Մեսսե Ֆրանկֆուրտը կենտրոնական տեղադիրք ունի Եվրոպայի սրտում։Ֆրանկֆուրտում և նրա մերձկայքում Դուք կգտնեք հյուրանոցների լայն տեսականի։Այստեղ Դուք կարող եք գտնել ամենակարևոր տեղեկատվությունը Ձեր ժամանման ինչպես նաև խորհուրդներ Ձեր մնալու վերաբերյալ։

Ճանապարհը օդանավակայանից

Ֆրանկֆուրտի օդանավակայանից ուղեվորությունը դեպի ցուցահանդեսային կենտրոններ մեքենայով կամ տաքսիյով կտևի 15 րոպե․ժամանումը դեպի հետևյալ մուտքերը։ Մուտք Սիթի/Ֆեստհալլե ("Eingang City/Festhalle"),Մուտք Գալերեյա ("Eingang Galleria")կամ Մութք Պորտալհաուս (“Eingang Portalhaus").Օդանավակայանից Դուք կարող եք օգտվել արվարձանային գնացքի(S-Bahn) S8 կամ S9 գծերից մեկով որոնք գնում են համապատասխանաբար Հանաուի (Hanau) և Օֆֆենբախ Արևելքի (Offenbach Ost) ուղղությամբ և դրանցով հասնել մինչև Ֆրանկֆուրտի Կենտրոնական Կայարան ("Hauptbahnhof").Այնուհետև S3, S4, S5 և S6 արվարձանային երկաթուղային գծերը անմիջապես կհասցնեն Ձեզ դեպի ցուցահանդեսային կենտրոններ (կայարան․ "Frankfurt (Main) Messe"):

Ճանապարհը Ֆրանկֆուրտի Կենտրոնական Կայարանից

Ֆրանկֆուրտի Կենտրոնական Կայարանը գտնվում է Մեսսե Ֆրանկֆուրտից ընդհամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։Այնտեղ մետրոյի կայարանը ապահովում է արագ անմիջական ելք դեպի արվարձանային գնացքներ (S-Bahn) և մետրոյի գնացքներ (U-Bahn):Բացի դրանից, Դուք կարող եք Կենտրոնական Կայարան հասնելուն պես օգտվել նաև տրամվայից կամ տաքսիյից։ Եթե Դուք նախընտրում եք քայլել, այդ դեպքում Ձեզ կպահանջվի մոտ տաս րոպե Մեսսե Ֆրանկուրտ հասնելու համար։

Միջոցառման մուտքի տոմսերը, որոնց վրա առկա է հասարակական տրանսպորտային ցանցի (Rhein-Main-Verkehrsverbund (RMV) պայմանանշանը, նույպես թույլ են տալիս անվճար երթևեկել հասարակական տրանսպորտով (բացառությամբ՝ մութքի վճարատոմսերի (վաուչերների) և հրավիրատոմսերի դեպքում): Այստեղ խոսքը գնում է դեպի միջոցառման վայրը և միջոցառման վայրից անվճար ուղևորությունների մասին, որոնք կատարվում են հասարկական տրանսպորտի ցանցի միջոցով Հռենոս-Մայն-Տրասպորռային միավորման (Rhein-Main-Verkehrsverbund) տարածքային գոտու սահմաններում։Տոմսարկղից գնած (մեկ) օրվա տոմսը հասարակական տրասպորտից օգտվելու համար վավեր է միայն տոնավաճառից վերադառնալու ուղևորության դեպքում։

Առցանց տոմսը կարող է օգտագործվել RMV հասարակական տրանսպորտի ցանցում միայն Ձեզ մոտ վավեր ID քարտի կամ անձնագրի առկայության պարագայում։ Մութքի վճարատոմսերը (վաուչերները), որոնք առցանց փոխանակված են, նույպես իրավունք են տալիս տիրոջը ճանապարհորդել RMV ցանցով անվճար։

Հավելյալ տեղեկատվություն

Ճանապարհը ավտոմայրուղիյով

Որպես տրանսպորտային խոշոր հանգույց, Ֆրանկֆուրտը ունի նաև գերազանց մայրուղիային միացումներ:Խնդրում ենք Ձեզ հետևել մեր ինտեգրված երթևեկության կառավարման համակարգի ցուցանշաններին - նրանք Ձեզ ցույց կտան ամենակարճ ճանապարհը դեպի Մեսսե Ֆրանկֆուրտ։ Մեսսե Ֆրանկֆուրտի միջոցառումների մասնակիցները ապահովված են ընդհարձակ ավտոկայանատեղով։Երբ Ռեբշտոկ (Rebstock) բազմահարկ ավտոկայանատեղը գործում է, մեր տրանսֆերային ծառայությունը այնտեղիղ կահսցնի Ձեղ ուղիղ դեպի ցուցահանդեսային կենտրոններ։

Մենք օգտագործում ենք cookies Ձեզ լավագույն որոնման հնարավորություններ ընձեռելու համար: Օգտվելով մեր ծառայություններից Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից cookies օգտագործմանը։ Հավելյալ տեղեկատվություն